Երևանի ձայնային քարտեզագրում
Ինչպե՞ս ես ընկալում քեզ շրջապատող ձայները։
Կոմպոզիտոր և ձայնային արտիստ Ռոլանդ Կույտը աշխատարան կվարի, որի ընթացքում կսովորեցնի քեզ քաղաքների ձայնային քարտեզագրման արվեստը։ Կտրվելով հեռախոսից` նախ կսկսես բացահայտել ու զգալ Երևանի տարբեր վայրերի ձայները։ Կձայնագրես այն ամենն, ինչ լսում ես և կսկսես մոնտաժել ու նշագծել այդ ձայները աբստրակտ միջավայրի մեջ։ Աշխատարանի ավարտին կստեղծես ձայնային ցուցադրություն, որը կներկայացնի քաղաքը ձայների միջոցով։
Նախապայման՝ Երաժշտություն I
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 10-ից 21-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15։30-19։30։