Երաժշտության արտադրություն Արմեն Բազարյանի հետ
Երբևէ մտածե՞լ ես Ableton Live-ով երաժշտություն ստեղծելու մասին՝ օգտագործելով երաժշտական գործիքներ, տարատեսակ ձայներ և ձայնագրություններ։
Կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Արմեն Բազարյանը աշխատարան կվարի Թումոյում, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս սովորելու երաժշտության արտադրության կարևորագույն բաղադրիչները, ինչպես նաև կստեղծես քո իսկ երաժշտական կոմպոզիցիաները։ Երաժշտության և ձայների հետ աշխատանքի հիմունքներն ուսումնասիրելուց հետո կօգտագործես շարժական ձայնագրիչներ և կհավաքագրես քեզ շրջապատող ձայները, որոնք էլ հետագայում կօգտագործես երաժշտության մեջ։ Կսովորես՝ ինչպես կառավարել ձայներ Ableton Live-ի միջոցով և աշխատարանի ավարտին կունենաս պատրաստի երաժշտական կոմպոզիցիաներ, որոնք կներառեն ինչպես երաժշտական գործիքներ, այնպես էլ ձայնագրություններ։
Նախապայման՝ Երաժշտություն III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 3-ից 19-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։