Երաժշտության արտադրություն և բիթերի ստեղծում

Եթե երազում ես երաժշտություն ստեղծելու մասին, բայց դեռ չգիտես, թե ինչպես սկսել, ապա թվային կոմպոզիտոր և պրոդյուսեր Արմեն Մելիքյանի աշխատարանը քեզ համար է: Դրա ընթացքում դու հնարավորություն կունենաս սովորելու երաժշտական արտադրության հիմունքները։ Սկզբում կուսումնասիրես բիթերի ստեղծման և ձայնային ինժեներիայի բաղադրիչները, ինչից հետո կսովորես Pro Tools ծրագիրը՝ երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու, մոնտաժելու և համակարգելու համար։
Կմիանաս Թումոյի հիփ-հոփ նախագծին՝ ձայնագրելով երգեր և աշխատարանի ավարտին կներկայացնես քո կողմից արտադրված և մոնտաժված երաժշտությունը։

Նախապայման՝ Երաժշտություն III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում դեկտեմբերի 10-ից 21-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։