«Եվրոպական եռյակ» կամ Թումոյի ծրագրերի ղեկավարները

«Եվրոպական եռյակ» կամ Թումոյի ծրագրերի ղեկավարները

Էրեբունի Թորոսյանը, Վանեսա Բոասը և Արաքս Անթանեսյանը [նկարում՝ ձախից աջ] Հայաստան են եկել Անգլիայից, Իտալիայից և Գերմանիայից՝ ղեկավարլու Թումոյի մի շարք ծրագրեր՝ համագործակցություններ, ֆրանչայզինգ և հատուկ նախագծեր։ Դրանից է, օրինակ, առաջիկա ԹՈՒՄՈ-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, որը STEM ինկուբատոր է ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Եռյակը ոգեշնչված է երիտասարդության համար նոր կրթական հնարավորություններ ստեղծելով և Հայաստանի ապագայի համար ներդրում անելով։ Բայց հիմա՝ առանձին-առանձին։

«Թումոյում իմ ամենասիրելի պահն այն է, երբ տեսնում եմ՝ ինչպես են պատանիները հավաքվում մուտքի մոտ դասերի սկզբում։ Նրանք Թումո են գալիս, որովհետև իրոք ցանականում են այստեղ սովորել և անհամբեր սպասում են, թե երբ է սկսելու իրենց դասը», ասում է Վանեսան: Տարբեր լեզուների գիտակ Վանեսան [կենտրոնում] մինչև Թումո գալը հասցրել է մեծ փորձ ձեռք բերել ԵՄ կառավարական ոլորտում։ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն առաջացել է Լեհաստանում սովորելիս, երբ հանդիպել է իր մոտ ընկերոջը, ով հայ է:

Դիլիջանում ծնված, Բելառուսում մեծացած Արաքսը դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Իտալիա, որտեղ սովորել է Հռոմում, իսկ ավելի ուշ աշխատել է Միլանի Royal Dutch Shell-ում ու PwC-ում։ «Թումոյում միջավայրը շատ միջազգային է։ Միշտ ունեցել եմ տարբեր երկրներում փորձ ունեցած գործընկերներ, բայց այստեղ իմ գործընկերները ուղիղ իմաստով լրիվ տարբեր երկրներից են: Այս միջավայրը ինձ օգնում է սովորել տարբեր աշխատելաոճեր ու մտածելակերպեր»։

Էրեբունին, ով ծնվել և մեծացել է Անգլիայի Չեշիր քաղաքում, իր ամառային արձակուրդները միշտ անցկացրել է Հայաստանում:  Նա 8 տարվա փորձ ունի վաճառքի ու համագործակցության ոլորտներում Tech Data-ում, որը աշխարհի ամենախոշոր տեխնոլոգիական դիստրիբյուտորններից ու ծառայությունների մատակարարներից մեկն է։ Նա պատասխանատու է եղել վաճառքի և մարքեթինգի ռազմավարությունների մշակման համար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Huawei-ն, Motorola-ն, Samsung-ը և SONY- ն։

Հայաստանը, այնուամենայնիվ, երբեք Էրեբունու մտքից դուրս չի եկել։ «Միշտ անհամբեր սպասում էի մի հարմար առիթի Հայաստան տեղափոխվելու համար։ Գիտեի, որ ուզում էի կարևոր, առաքելություն ու ազդեցություն ունեցող գործ անել, որը նաև կապ կունենար իմ փորձի հետ բիզնեսի ոլորտում», պատմում է Էրեբունին։

Աշխատանքից դուրս մեր ծրագրերի ղեկավարները առիթը բաց չեն թողնում ավելին իմանալ իրենց նոր տան մասին ու դառնալ դրա մի մասը։ Էրեբունին չի դադարում հիանալ Աշտարակից մինչև Երևան իր ամենօրյա ճանապարհի սիրուն տեսարաններով։ Արաքսը ամեն շաբաթ կապոեյրայի դասերի է գնում ու սիրում է պտտվել Վերնիսաժի նեղ արահետներով, իսկ Վանեսան ընդունել է հայերեն սովորելու մարտահրավերը՝ գիտակցելով դրա ամբողջ բարդությունը։

ՄԻ ՓԱՍՏ

Թումո ուսանող լինելու դեպքում Արաքսը անիմացիա կսովորեր, Էրոբունին կդառնար ծրագրավորող, իսկ Վանեսան՝ լուսանկարչությունը կընտրեր։

Like
Like Love Haha Wow Sad Angry