Գեո-կոդավորման աշխատարան
Ծրագրավորող և նորարար Տիգրան Բայբուրթյանը վարելու է աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս խորասուզվել JavaScript լեզվով ծրագրավորման մեջ և աշխատել տարբեր API-ների հետ։ Կսովորես՝ ինչպես նախագծերին կցել արտաքին API, ինչպես նաև ճիշտ ծանոթանալ նկարագրություններին՝ դրանց արդյունավետ օգտագործման համար։ Կաշխատես Google Maps API-ի և այլ գեոլոկացիոն հավելվածների և աշխատարանի ավարտին կստեղծես կիրառելի հավելվածներ, որոնք քարտեզների վրա կպատկերեն և կտեղադրեն տաբեր օբյեկտներ։
Նախապայման՝ Ծրագրավորում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում նոյեմբերի 5-ից 23-ը, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ 15․30 – 19․30։