Գեղագրությունն ու տառագրությունը դիզայնում

Նկարիչ, արտ-տնօրեն, գեղագիր Կիրիլ Տկաչովն ու գրաֆիկական նկարիչ, դասախոս ու դերասնուհի Մարինա Տկաչովան գալիս են Թումո վարելու աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ծանոթանալու գեղագրության ու տառագրության կարևոր դերին դիզայնում։

Աշխատարանի ընթացքում կծանոթանաս գեղագրության և տառագրության հիմունքներին, կընդլայնես քո գիտելիքներն ու ունակությունները տառերի ստեղծման բնագավառում և, իհարկե, ձեռք կբերես դրանք դիզայնում ճիշտ կիրառելու հմտություն։ Կստեղծես գրքի կազմի ձեռագիր էսքիզներ, որոնք էլ կթվայնացնես աշխատարանի վերջում։

Նախապայմաններ՝ Նկարչություն II կամ Գրաֆիկ Դիզայն II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մարտի 18-ից 29-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30 :