Բացահայտիր սառցե լուսիններ ՆԱՍԱ-ի հետ
Թումոցի՛,
Բաց մի՛ թող ՆԱՍԱ-ի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կողմից դասախոսությանը մասնակցելու բացառիկ հնարավորությունդ։
Նազարեթ Արշակյանը, Նարեկ Շաուգարյանը և Մայքլ Կեզիրյանը կլինեն Թումոյում և կպատմեն քեզ ամեն ինչ Յուպիտերի սառցե լուսինների և ՆԱՍԱ-ի կյանքի որոնումների մասին։ Կբացահայտես սառցե լուսին «Եվրոպա»-ն և կիմանաս՝ հնարավո՞ր է այնտեղ կյանքի գոյությունը, թե ոչ։ Կծանոթանաս նաև Յուպիտեր ուղևորվող տարբեր նախագծերին, կբացահայտես դրանց արբանյակների աշխատանքը և դեռ շա՜տ ավելին։
Դասախոսությունը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 14-ին 17․00: