Անիմացրու Հայաստանը

Հայաստանյան տրամադրություն, անիմացիա, պլաստիլին ու կոլաժներ և շատ ավելին:

Անիմացիայի ռեժիսոր և արտիստ Սոնյա Գորյան գալիս է Թումո՝ վարելու աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ստեղծել Հայաստանը նորովի ներկայացնող կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Սկզբում կփորձարկես տարատեսակ մուլտիմեդիայի միջոցներ, այդ թվում՝ պլաստիլինե անիմացիայի և կոլլաժների համատեղումը, տեսախմբագրված և ձեռքով անիմացված տեքստերը: Կփնտրես և կուսումնասիրես Հայաստանի հետաքրքիր վայրերը և պատկերներ, ինչից հետո էլ կխորասուզվես անիմացիայի ստեղծման գործընթացի մեջ: Սոնյան կսովորեցնի քեզ պատմություն գրելու հիմունքները և ռեժիսորի դերը հետաքրքիր պատմության ստեղծման գործում: Կանցնես կարճամետրաժ տեսահոլովակի ստեղծման ողջ ուղղով՝ կոնցեպտից մինչև ավարտված ֆիլմ և աշխատարանի ավարտին կներկայացնես Հայաստանը նորովի պատկերող անիմացիոն հոլովակ:

Նախապայման՝ Անիմացիա III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 5-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։