Աբսուրդ լուսանկարչություն Կարեն Խաչատուրովի հետ
Պատրա՞ստ ես պատկերել քեզ շրջապատող աբսուրդն ու անսովորը: Կոնցեպտուալ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովը գալիս է Թումո` վարելու աշխատարան, որի ընթացքում դու կսովորես ամեն ինչ յուրօրինակ ֆոտոպատմություն ստեղծելու մասին։ Միասին կքննարկեք քո տարատեսակ ստեղծարար գաղափարները և կընտրեք ֆոտոպատմությանդ հերոսներին: Տեղանքներն ու տրամադրությունը որոշելուց հետո կանցնես անմիջական նկարահանումներին։ Կմշակես ընտրված լուսանկարներդ և աշխատարանի ավարտին կունենաս ավարտուն ֆոտոպատմություն քեզ շրջապատող յուրօրինակ իրողությունների մասին։
Նախապայման՝ Լուսանկարչություն III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 7-ը, երկուշաբթիից ուրբաթ 19.30 – 21.30: