Երեք ու կես հարց Թուլիփ Հազբարի հետ

Երեք ու կես հարց Թուլիփ Հազբարի հետ

Գրաֆիկական դիզայներ, վիզուալ արտիստ, նկարազարդող ու Թումոյում վինիլային սկավառակների դիզայնի աշխատարանի ղեկավար Թուլիփ Հազբարի հետ շփման ընթացքում 10 րոպեի պարբերականությամբ կարելի է ինչ-որ փախած ու անսովոր փաստ արձանագրել իր մասին: Սիրիայում ծնված, Թ տառով անուններ ունեցող քույրերից երրորդը այժմ այժմ աշխատում և բնակվում է Արաբական Էմիրություններում: Նրան 3.5 հարց ուղղեցինք վիզուալ արվեստի ու իր աշխատարանի մասին:

Ստեղծագործելու գործիքների բազմազանությունից ո՞րն է քեզ ամենահարազատ ժանրը կամ արտահայտչամիջոցը:

Եթե հստակ պատասխանելու լինեմ, ապա ես միանշանակ սիրում եմ նկարազարդումները, բայց մյուս կողմից դիզայնն ինձ տալիս է գաղափար ներկայացնելու բոլոր հնարավորությունները: Իսկ երբ խոսքը արվեստի մասին է, ապա չկա սիրելի գործիք, կա այն, որն ամենալավն է աշխատում կոնկրետ խնդրի համար` լինի տառագրություն, գեղագրություն, նկարազարդում, անիմացիա, թե տեսաշար:
Ես օգտագործում եմ այն ամենն, ինչ ծառայում է նպատակին:

Ինչպե՞ս հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը և որտե՞ղ փնտրել ոգեշնչում:

Աշխատանքը միշտ առաջ գցելոը լուծումը հաճախ փոքրիկ դադարներն են: Կարելի է ֆիլմ դիտել, դուրս գալ զբոսնելու, ի վերջոպետք է վայելես, որպեսզի ուրիշներն էլ վայելեն աշխատանքդ: Ես, օրինակ` 2012 թվականից ի վեր ամեն ամիս ստեղծում եմ փլեյլիսթ, որը հետո համեմատում եմ նախորդ ամիսների սիրելի երաժշտության հետ:

Ի՞նչ կասես աշխատարան վարելու փորձառությանդ մասին:

Թումոյում աշխատարան վարելը իմ ամենաերկար դասավանդման փորձառությունն է: Դուրս գալիս է, որ պատանիները գալիս են այստեղ համատեղ աշխատելու: Ու այս գեղեցիկ ու լիրիկական նպատակի հիմքում շատ գործնական աշխատանք է: Շատ չեմ սիրում դասախոսություններ ու թեորետիկ դասեր տալը, որովհետև այդ ամենը կարելի է գրքերով կարդալ: Այստեղ նպատակս ավելի գործնական, մասնագիտական միջավայր ստեղծելն էր, որտեղ ուսանողները, ինչպես ստուդիայում, կաշխատեին վինիլային երիզների դիզայնի նախագծի շուրջ:

ՄԻ ՓԱՍՏ

Թուլիփի մատներին մի ամբողջ պատմությունների շարք է Եմենից, Հալեպից, Դուբայից ու բազմաթիվ այլ քաղաքներից: Նրա մատանիներից յուրաքանչյուրը կապված է մի ինչ-որ պատմության հետ, օրինակ` Հալեպում զարդերի վաճառողը հրաժարվում էր նրան վաճառել մատանին, քանի որ այն կարող էին կրել միայն տղամարդիկ: Ընդ որում` այն ներկայացնում է բանտում հայտնված տղամարդու գործած հանցանքը: Այս փաստից ոգեշնչված` նա համոզում է իրեն վաճառել արդեն 2 մատանի:

Like
Like Love Haha Wow Sad Angry